?>
Մեր մասին

Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունը ծառայություններ է մատուցում ֆինանսական, հաշվապահական և իրավունքի բոլոր ճյուղերում: Մեր գործընկերներին մենք առաջարկում ենք հուսալի և ապահով համագործակցություն պրոֆեսիոնալ թիմի հետ: Մեր թիմը բաղկացած է երիտասարդ, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներից՝ 4 հաշվապահ և 3 իրավաբան: Մենք կօգնենք ձեզ լուծել ամենաբարդ հաշվապահական, ֆինանսական և իրավական խնդիրները ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ` արտերկրում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում տեղական և միջազգային կազմակերպություններին, ովքեր գործունեություն են իրականացնում տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, արտադրություն, շինարարություն, բեռների փոխադրում, մատակարարում, ծառայությունների մատուցում, անշարժ գույք:

Ծառայություններ

Հաշվապահական հաշվառում

Հաշվապահական հաշվառում

Մեր ընկերությունը մատուցում է ցանկացած տեսակի ֆինանսական և հաշվապահական ծառայություններ՝ տրամադրելով ավելի արդյունավետ լուծումներ Ձեր բիզնեսի զարգացման համար:

Մեր ընկերությունը կարող է տրամադրել հետևյալ հաշվապահական ծառայությունները՝

  • հաշվապահական խորհրդատվության տրամադրում
  • ընթացիկ հաշվապահական և հարկային աութսորսինգ
  • կազմակերպության շահերի ներկայացում և պաշտպանություն Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններում
  • ֆինանսական վերլուծություն (կազմակերպության ֆինանսական գործունեության վերլուծություն և պլանավորում)
  • հարկերի հիմնավորված պլանավորում, նախագծում, ընկերության իրավական և տնտեսական առանձնահատկությունների հիման վրա դրանց հարկային և այլ պետական մարմիններին ներկայացում, ինչպես նաև հարկային հաշվառման անցկացում` համաձայն գործող օրենսդրության
  • հաշվապահական հաշվառման վարում, ֆինանսական հաշվետվությունների նախապատրաստում և ներկայացում, միջազգային չափանիշներին համապատասխան վերլուծություն
  • մասնակցություն հարկային ստուգումների ընթացքում